Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Այլ ախտանիշներ

Հորանջելը հիվանդություն չէ

Հորանջելը հիվանդություն չէ

Հորանջելը համարվում է բնական բնազդ, որը բնորոշ է բոլոր կաթնասուններին: Նախնադարում այն նույնիսկ հաղորդակցման միջոց է հանդիսացել: Ավելի հաճախ հորանջելն ասոցիացվում է հոգնածության ու ձանձրույթի հետ: Իսկ ահա նոր ժամանակներում գտնում են, որ հորանջողին պետք է դիտել այլ տեսանկյունից, քանի որ դա նաեւ ուշադրության կենտրոնացման փորձ է:

 

Ինչպես յուրաքանչյուր կենսաբանական երեւույթ, այնպես էլ հորանջելը ունի իր նշանակությունն օրգանիզմի համար: Բժիշկները համոզված են, որ թթվածնի պակասը մարդու մոտ կարող է դառնալ հորանջելու պատճառ: Հորանջելու միջոցով, կարծես, փորձ է արվում արտաքին միջավայրից հագեցնել թթվածնային քաղցը:

 

Հաճախակի հորանջելը կարող է դադարել, եթե մի քանի ֆիզիկական վարժություն կատարեք: Բայց երբեմն հորանջելը կարող է լինել ուղեղի արյան շրջանառության խանգարման եւ դրանով պայմանավորված` ուղեղի թթվածնային քաղցի պատճառով: Իսկ երբ ներշնչման ժամանակ արյունը հարստանում է թթվածնով, թոքերում գտնվող օդը եւս թարմանում է: Հորանջելու ակտին, բացի շնչառական մկաններից, մասնակցում են նաեւ դեմքի եւ պարանոցի մկանները, որը նպաստում է գլխի անոթներում արյան հոսքի արագության մեծացմանը, որն էլ իր հերթին լավացնում է ուղեղի բջիջների արյան մատակարարումը:

 

Հորանջելը մեկ-մեկ կարող է նաեւ վարակիչ բնույթ կրել: Դա հիմնականում բացատրվում է մարդկանց էմպատիայի հակումներով, այսինքն՝ երբ զրուցակիցդ սկսում է հորանջել, ինքդ քեզ դնում ես նրա հոգեվիճակի մեջ կամ փորձում ես մտածել նրա նման: Բինհեմտոնի համալսարանի գիտնականների մի խումբ, Էնդրյու Գելափի գլխավորությամբ, պարզել են, որ հորանջելու պատճառը, որքան էլ զարմանալի է, ուղեղի «տաքացումն է»: Փորձը կատարվել է թութակների վրա: Այս թռչունների ուղեղը համեմատաբար ավելի մեծ է եւ, բացի այդ, նրանց հատուկ չէ «վարակիչ հորանջը», ինչը հանդիպում է շատ մարդկանց ու կենդանիների մոտ: Թութակներին հետեւում էին երեք տարբեր պայմաններում` ջերմաստիճանի բարձրացման ժամանակ, արդեն բարձր ջերմաստիճանի ու կարգավորված նորմալ ջերմաստիճանի պայմաններում: Երբ կենսաբանները ջերմաստիճանը բարձրացնում էին, հորանջող թռչունների քանակը համարյա 2 անգամ ավելանում էր: Այսինքն՝ պետք է մտածել, որ ուղեղն ավելի լավ է աշխատում սառը պայմաններում:

 

Ժողովրդի մեջ տարածված է այն կարծիքը, որ իբրեւ հորանջում են չար աչքի ազդեցությունից, եւ հենց իրենք էլ դրանից ազատվելու ճանապարհներ են մշակել: Օրինակ` տատիկներն ավելի երիտասարդներին խորհուրդ են տալիս տանից դուրս գալուց առաջ հագուստին քորոց կամ մի սուր բան կպցնել, իբրեւ թե չար աչքը ծակելու համար: Բայց, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը միայն ներշնչանքն է, եւ եթե մարդը հորանջում է, ուրեմն դրա կարիքն ունի:

Հեղինակ. Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ
Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ներկայացվել է փորկապության դեմ ամենապարզ միջոցը. med.news.am
Ներկայացվել է փորկապության դեմ ամենապարզ միջոցը. med.news.am

Հարյուր հոգու մասնակցությամբ հետազոտությունը, որը բախվել է փորկապության զգայուն խնդրին, հնարավորություն է տվել այդ խանգարումից ազատվելու մի նոր բնական միջոց հայտնաբերել: Նոր հետազոտության արդյունքները...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Հազվագյուտ խանգարման պատճառով ամերիկուհին վախ չի զգում. 1in.am
Հազվագյուտ խանգարման պատճառով ամերիկուհին վախ չի զգում. 1in.am

Վախը պաշտպանական բնական մեխանիզմ է: Սակայն, ամերիկուհու հետ պատահած դեպքը ցույց է տվել, որ այդ մեխանիզմը կարող է խախտվել: Կինը վախի զգացողություն չունի...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան և վարքի խանգարումներ ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Գիտնականները կարծում են, որ վախը կարող է բարձրացնել անվտանգության մակարդակը. 1in.am
Գիտնականները կարծում են, որ վախը կարող է բարձրացնել անվտանգության մակարդակը. 1in.am

Հանցագործության դեմ առողջ վախը օգտակար է: Այս եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի մասնագետները:Ուսումնասիրող Քրիս Մելդեն կոչ է անում պայքարել ոչ թե վախի, այլ հանցագործությունների դեմ...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Ալյուր` այրոցքի դեմ. ankakh.com
Ալյուր` այրոցքի դեմ. ankakh.com

Այրոցքից կազատի շատ պարզ մի բաղադրատոմս. Մեկ ճաշի գդալ ցորենի ալյուրը պետք է լուծել մեկ բաժակ ջրի մեջ, խմել օրական 3-4 անգամ` մեկ ամիս...

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ
Ինչպես է երեխաների մոտ առաջանում բարձրության հանդեպ վախը
Ինչպես է երեխաների մոտ առաջանում բարձրության հանդեպ վախը

Յուրաքանչյուր ծնող գիտի, որ երեխան ծնվում է առանց բարձրության հանդեպ վախի: Նորածինները կարող են վտանգավոր շարժումներ անել՝ սողալով դեպի մահճակալի եզրը: Սակայն 9 ամսականում նրանք ավելի զգուշավոր են դառնում...

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Լրահոս երեխաների մասին
Ի՞նչ է բուլիմիան
Ի՞նչ է բուլիմիան

Բուլիմիան հոգեկան  խանգարում է, որի հիմքում թուլությամբ ուղեկցվող անհագուրդ քաղցն է: Բուլիմիայով հիվանդին բնորոշ է անհավանական ախորժակը,  որը թվում  է` անհնար է հագեցնել...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Դեղ` վախի դեմ
Դեղ` վախի դեմ

Բելոռուս ֆիզիոլոգները ստեղծել են մի դեղամիջոց, որը նպաստում է անվախությանը: Դեղը քսում են քթի ներսի մակերեւույթին: Դրա հիմնական բաղադրիչը էնդոտոկսիններն են, որոնք ամրացնում են իմունային համակարգը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Նոր բուժական մեթոդներ
Մշտապես սառը ձեռքեր և ոտքեր. ինչից կարող է լինել
Մշտապես սառը ձեռքեր և ոտքեր. ինչից կարող է լինել

Մշտապես սառը ձեռքեր և ոտքեր. այս խնդիրն ունի գրեթե յուրաքանչյուր երրորդ կինն աշխարհում: Անգամ ամենաշոգ եղանակին նման մարդկանց վերջույթները սառն են, որը հանգեցնում է ամենատարբեր անհարմարությունների...

Օգտակար խորհուրդներ
Հայաստանում ավելացել են ֆոբիաները

Վերջին շրջանում Հյաստանում ավելացել է ֆոբիաներով տառապողների և հոգեբաններին դիմողների թիվը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Ինչի՞ մասին են վկայում այտուցները
Ինչի՞ մասին են վկայում այտուցները

Երեւի յուրաքանչյուրս էլ հանդիպած կլինենք այնպիսի խնդրի, որպիսին այտուցն է, օրինակ` դեմքի կամ ոտքի: Մարմնի այս կամ այն մասի այտուցի մի քանի պատճառ կարող են լինել` երակների փականային...

Ի՞նչ է գիտակցության խանգարումը
Ի՞նչ է գիտակցության խանգարումը

Գիտակցությունն ապահովում է կապն արտաքին միջավայրի հետ: Եվ երբեմն ինչ-որ արտաքին գործոնների ազդեցությամբ, հնարավոր է, տեղի ունենա գիտակցության խանգարում: Նման խանգարման ժամանակ հնարավոր են տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Ինչո՞ւ են մարդիկ քրտնում
Ինչո՞ւ են մարդիկ քրտնում

Մարդն իր ծնված օրից քրտնում է: Քրտինքն առաջանում է տարբեր զգացմունքների արդյունքում, ֆիզիկական եւ ջերմային գործոնների ազդեցությամբ: Այն առաջանում է դեմքի վրա, ոտքի եւ թեւերի տակ, ձեռքի ափերի մեջ: Քրտնելու չափի վրա ազդում է տրամադրությունը...

Ի՞նչ է էրիթրոֆոբիան
Ի՞նչ է էրիթրոֆոբիան

Բժշկության մեջ դեմքի կարմրությունը անվանում են էրիթրոֆոբիա. բառացի այն թարգմանվում է՝ «վախենալ կարմրելուց»: էրիթրոֆոբիայով տառապող մարդիկ հաճախ աշխատանքի բերումով ստիպված են լինում հանդիպումներ ունենալ օտար...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ